Թենգիզ Ցերցվաձեն մնում է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնում
Թենգիզ Ցերցվաձեն մնում է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնում

Ինֆեկցիոն հիվանդանոցում Թենգիզ Ցերցվաձեի պաշտոնանկության մասին տեղեկությունները չեն հաստատում:

Այդ մասին րոպեներ առաջ հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի մամուլի ծառայության ներկայացուցիչ՝ Գիորգի Բերիձեն:

«Այսօր վրացական մամուլում ու հասարակության շարքերում քննարկվելիք հիմնական հարցը Թենգիզ Ցերցվաձեի պաշտոնից հեռանալ չհեռանալն էր: Այս պահին Թենգիզ Ցերցվաձեն շարունակում է մնալ իր պաշտոնում, շարունակելով կատարել իր պարտականությունները: Նա ծրագրում է վաղը այցելել Աջարիայի տարածաշրջան, որտեղ առավել շատ վարակված կա: Բացի այդ, ես պարոն Թենգիզից տեղեկություն ունեմ, որ նա մնացել և մնում է իշխող կուսակցության և «Վրացական երազանքի» ակտիվ կողմնակից: Ես տեղեկություն չունեմ վարչապետի կամ կառավարության այլ պաշտոնյաների հետ հանդիպման մասին: Ես այսօր երկու անգամ շփվել եմնրա հետ, առաջին անգամ հեռախոսով խոսել եմ և նա ինձ ասել է, որ ժամը յոթին կլինի աշխատանքի, իսկ երկրորդ անգամ, երբ նա եկավ աշխատանքի և ինձ ասաց թե ինչ փոխանցեմ հանդիսատեսին և հասարակությանը»,- ասել է Գիորգի Բերիձեն:

Նրա խոսքով, Թենգիզ Ցերցվաձեն երբեք չի ցանկացել մտնել խորհրդարան:

«Այսօր տրվեցին մի շարք հարցեր, մի մասը վերաբերում էր դպրոցների սկսվելուն, մյուս մասն էլ այն փաստին, որ Թենգիզ Ցերցվաձեն չի ընդգրկվել իշխող կուսակցության ընտրական ցուցակում: Ես ունկնդիրներին կարող եմ վստահորեն ասել, որ Թենգիզ Ցերցվաձեն երբեք ցանկություն չի ունեցել, ամեն դեպքում, այս գումարման խորհրդարանում, հայտնվել օրենսդիր մարմնում, նույնիսկ զբաղեցներ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Ինչ վերաբերում է ուսման վերսկսմանը և նախարարի հետ շփմանը, ես դրա մասին տեղեկություն չունեմ:

Թենգիզ Ցերցվաձեն շարունակում է իր գործունեությունը և ղեկավարում է կլինիկաները: Որքան գիտեմ, երբ Ցերցվաձեն եկավ իր աշխատասենյակ, նա իշխանությունների ոչ մի ներկայացուցչի հետ շփում չի ունեցել: Ես չգիտեմ, թե որտեղից են եկել այս տեղեկությունները և ինչպես են դրանք առաջացել»,- ասել է Գիորգի Բերիձեն:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ վարակիչ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գիտագործնական կենտրոնի գլխավոր տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն հրաժարական է տվել: