Թենգիզ Ցերցվաձե. Հանձնարարականները համեմատաբար կատարում են Թբիլիսիում, թուլացել են մարզերում
Թենգիզ Ցերցվաձե. Հանձնարարականները համեմատաբար կատարում են Թբիլիսիում, թուլացել են մարզերում

Մեր կլինիկայում հիվանդների վիճակը նորմալ է: Մենք ունենք հինգ ծանր հիվանդ, բայց նրանցից ոչ մեկն անհույս և ծանր հիվանդ չէ, – ասաց Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, ինֆեկցիոն կլինիկան առանձնանում է հիվանդներին փրկելու շատ բարձր մակարդակով ոչ միայն երկրում, այլև՝ Եվրոպայում:

«Ընդհանրապես, մեր կլինիկան ունի հիվանդներին փրկելու շատ բարձր մակարդակ, երկրում և Եվրոպայում: Մենք բուժել ենք շուրջ 1400 հիվանդի, նրանցից 13-ը մահացել են,այսինքն՝ մեկ տոկոսը: Սա հիվանդանոցի համար մահացության շատ ցածր ցուցանիշ է: Սա իր պատճառն ունի, մեր կլինիկան ի սկզբանե առաջինն էր և շարունակում է մնալ առաջատարը: Այսօր մենք ունենք մոտ 60 մահճակալ կովիդիի համար, այն ամբողջովին ծանրաբեռնված չէ, մենք ունենք մոտ 40 հիվանդ», – ասաց Թենգիզ Ցերցվաձեն:

Միաժամանակ, խոսելով երկրում համաճարակաբանական իրավիճակի մասին, Ցերցվաձեն ասել է, որ բնակչությունը պատշաճ կերպով չի կատարում հանձնարարականները, հատկապես մարզերում:

«Ցավոք, շնչադիմակ կրելու մակարդակը իջել է 40 տոկոսի, մենք այլևս չենք պաշտպանում սոցիալական հեռավորություն, բազմամարդ հավաքույթները շատացել են, հատկապես մարզերում: Թբիլիսիում մենք համեմատաբար պաշտպանում ենք: Շատ կարևոր է բնակչությանը ասել, որ սպասեն ևս մեկ-երկու ամիս», – ասաց Թենգիզ Ցերցվաձեն:

Թողնել մեկնաբանություն