Թեմիրլան Մաչալիկաշվիլիի առողջական վիճակի հետ ծանոթանալու նպատակով, Թբիլիսիում սպասում են արտասահմանյան մասնագետների

17:20, 02.01.2018

Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղում իրականացրած հատուկ գործողության ժամանակ վիրավորված 19 ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի առողջական վիճակի հետ ծանոթանալու նպատակով, Թբիլիսիում սպասում են արտասահմանյան մասնագետների:

Նրա ընտանիքի անդամները հայտարարում են, որ եթե հնարավոր կլինի նրա տեղափոխումը արտասհման, ապա նրանք կհամաձայնեն դրան:

Բժիշկների խոսքերով Մաչալիկաշվիլիի վիճակը ծայրահեղ ծանր է, նա այս պահին նա միացված  է արհեստական շնչառության սարքին:

«Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է: Երկու օրվա ընթացքում մենք նկատում ենք բացասական դինամիկա: Ինչ վերաբերում է արտասահմանցի բժիշկներին, ապա ընտանիքի անդամների խոսքերով նրանցից մեկը այսօր ժամանելու է Վրաստան իրավիճակին ծանոթանալու նպատակով, իսկ մնացածները ցանկություն են հայտնել հիվանդին բուժել արտասահմանում»,- ասել է Սուրբ Միքայելի անվան հիվանդանոցի ղեկավար Զազա Լուրսմանաշվիլին:

Հիշեցնենք, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչության  ֆինանսավորման, ահաբեկչական գործունեությանը այլ նյութական օգնության և ռեսուրսներով ապահովելու մեղադրանքով ձերբակալել է հինգ մարդու:

Թեմիրլան Մաչալիկաշվիլին ձերբակալության ժամանակ փորձել է դիմադրել իրավապահներին, կոնկրետ նա փորձել է պայթեցնել նռնակ, երբ հատուկ ջոկատայինները ստիպված են եղել պատասխանել կոշտ գործողություններով և կրակ են բացել նրա ուղղությամբ, արդյունքում նա վիրավորվել է և տեղափոխվել  հիվանդանոց:

Նմանատիպ