Թելավիում բնակելի շենքերից մեկի նկուղում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ
Թելավիում բնակելի շենքերից մեկի նկուղում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ

Թելավիում բնակելի շենքերից մեկի նկուղում, որտեղ ընթանում էին երկաթձուլական աշխատանքներ տեղի է ունեցել պայթյուն:

Նախնական տեղեկություններով, տեղի է ունեցել գազի կուտակում:

Պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ, որոնց շտապ օգնության բրիգադը տեղափոխել է Թելավի հիվանդանոց:

Բժիշկի լրատվությամբ, տղամարդկանց մոտ նկատվում է այրվածք և նրանց հավանաբար տեղափոխելու են Թբիլիսիի այրվածքների կենտրոն:

ՆԳՆ-ի լրատվությամբ, միջադեպի կապակցությամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 124-րդ հոդվածով: