Թելավի քաղաքում հոկտեմբերի 3-ից հոկտեմբերը 13-ը ներառյալ անցկացվելու է Երաժշտության միջազգային փառատոն

Կախեթիում, Թելավի քաղաքում հոկտեմբերի 3-ից հոկտեմբերը 13-ը ներառյալ անցկացվելու է Երաժշտության միջազգային փառատոն: Փառատոնի շրջանակներում նշանակված է 10 համերգ, որոնցից վեցը կայանալու է Թելավիի պետական դրամատիկական թատրոնում, մեկը՝ Նիկո Սուլխանիշվիլու անվան երաժշտական ուսումնարանում, իսկ մեկը՝ Ծինանդալիում, Ալեքսանդրե Ճավճավաձեի տուն թանգարանում: Թանգարանի տարածքում նախատեսված է ևս երկու համերգ:

Փառատոնին մասնակցելու են տարբեր սերունդների դաշնակահարներ. փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, հանրաճանաչ վրաց երաժիշտ Էլիսո Վիրսալաձեն, աշխարհում հայտնի երաժիշտ Բորիս Բերեզովսկին և Ալեքսանդրե Կորսանտիան:

Երաժշտության միջազգային փառատոնը դաշնակահարուհի Էլիսո Վիրսալաձեն հիմնադրել է 20-րդ դարի 80-ական թվականներին, 2010 թվականին վերականգնվել է և դրանից հետո անցկացվում է ամեն տարի: