Թեքսասում հրաձգության ժամանակ զոհվել է 5 մարդ, այդ թվում նաև հարձակվողը: Դեպքը տեղի է ունեցել Ռոբսթոունում:
Ոստիկանություն գրանցվել է կանչ, որ ծերանոցից լսվել է մի քանի կրակոցի ձայն: Դեպքի վայր այցելած իրավապահները հայտնաբերել են երկու կնոջ և մեկ տղամարդու դի:
Քիչ անց, ոստիկանություն են կանչել ևս մեկ տուն, որտեղ հայտնաբերվել է ևս երկու դի, նրանցից մեկը 13-ամյա տղա:
Քննիչները հայտարարում են, որ երկու հանցագործությունները կապված են միմյանց հետ:
Տեղի մամուլը հայտնում է, որ հարձակվողն ինքնասպան է եղել:
Հանցանքի մոտիվը դեռևս հայտնի չէ: