Թեդրոս Գեբրեյեսուսը ողջունում է «Մեծ յոթնյակի» որոշումը՝ 870 միլիոն դոզա պատվաստանյութ հատկացնելու մասին, բայց ասում է, որ անհրաժեշտ է ավելի շատ և հնարավորինս շուտ

22:44, 14.06.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը ողջունում է «Մեծ յոթնյակի» որոշումը՝ 870 միլիոն դոզա պատվաստանյութ հատկացնելու մասին, բայց ասում է, որ անհրաժեշտ է ավելի շատ և հնարավորինս շուտ։

«Սա մեծ օգնություն է, բայց մեզ ավելի շատ է անհրաժեշտ, և ավելի շուտ», – Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը:

Կազմակերպության ղեկավարի խոսքով, աշխարհում ամեն օր կորոնավիրուսը դառնում է միջինը 10 հազար մարդու մահվան պատճառ։ Մահացության ամենաբարձր ցուցանիշը Աֆրիկայում է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, «Մեծ յոթնյակի» կողմից խոստացված պատվաստանյութերի դոզաների բաշխման հարցում առաջնությունը կտրվի աֆրիկյան տարածաշրջանին:

Նմանատիպ