Թեդրոս Ադանո Գեբրեյեսուս. Որևէ երկրի համար դեռ վաղ է հանձնվել և հաղթել կորոնավիրուսի դեմ պայքարում, մենք կոչ ենք անում երկրներին ամեն կերպ պաշտպանել իրենց քաղաքացիներին

10:29, 02.02.2022

Որևէ երկրի համար դեռ վաղ է հանձնվել և հաղթանակ հռչակել կորոնավիրուսի դեմ պայքարում,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը։

«Մեզ անհանգստացնում է նարատիվը, իբր պատվաստումներով, քանի որ «Omicron»-ն ունի փոխանցման բարձր մակարդակ և ցածր ծանրություն, անհնար է կասեցնել վիրուսի փոխանցումը», – ասաց առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը։

Նա ասաց, որ ավելի շատ փոխանցումը նշանակում է ավելի շատ մահացու ելք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենի խոսքով՝ «Omicron»-ի առաջին հայտնաբերումից հետո 10 շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է վիրուսի նոր տարբերակի մոտ 90 միլիոն դեպք։

Նրա խոսքով՝ ավելացել է նաև մահացու դեպքերը, ինչը մտահոգիչ է։

«Մենք ոչ մի երկրի կոչ չենք անում վերադառնալ արգելափակման։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին պաշտպանել իրենց քաղաքացիներին բոլոր միջոցներով, ոչ միայն պատվաստումներով», – ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

Նմանատիպ