Թեա Ծուլուկիանին թմրանյութերի դեմ պայքարի գործով միջգերատեսչական խորհրդի անդամներին մոտակա օրերս կհրավիրի արդարադատության տուն

08:03, 18.01.2018

Թեա Ծուլուկիանիի խոսքերով ողջունելի կլինի, եթե թմրաքաղաքականության մասին հարցերի վրա աշխատանքը կվերադառնա միջգերատեսչական այն ձևաչափին, որը ակտիվ աշխատել է նշված հարցի շուրջ,-այսպես է արձագանքել արդարադատության նախարարը ՆԳ նախարարի դիմումին:

Արդարադատության նախարարության լրատվությամբ, Թեա Ծուլուկիանին  թմրանյութերի դեմ պայքարի գործով միջգերատեսչական խորհրդի անդամներին մոտակա օրերս կհրավիրի արդարադատության տուն:

Թմրանյութերի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով արդարադատության նախարարին դիմել է ներքին գործերի նախարարը, կառավարության նիստի ավարտից հետո: Ինչպես նշել է Գիորգի Գախարիան այս ձևաչափը շատ կարևոր է նման հարցերը լուծելու համար:

Նշենք, որ թմրանյութերի դեմ պայքարի կոորդինացիոն խորհուրդը միջգերատեսչական մարմին է, որի նպատակն է թմրանյութերի անօրեն օգտագործումից առաջացած վնասի նվազեցումը:

Հիշեցնենք, Թեա Ծուլուկիանին պաշտոնական այցով գտնվում է Անտիգուայում, որտեղ մասնակցում է Կարիբյան ծովի երկրների գագաթնաժողովին:

 

 

 

Նմանատիպ