Թեա Ծուլուկիանին հանդիպում է ունեցել Անտիգուա և Բարբուդայի վարչապետի հետ
Թեա Ծուլուկիանին հանդիպում է ունեցել Անտիգուա և Բարբուդայի վարչապետի հետ

Կարիբյան Ծովի երկրների գագաթնաժողովի շրջանակներում, Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպում է ունեցել Անտիգուա և Բարբուդայի վարչապետի հետ:

Արդարադատության նախարարության լրատվությամբ, վարչապետ Գաստոն Բրաունը Թեա Ծուլուկիանիին հյուրընկալել է կառավարության գրասենյակում և շնորհակալություն հայտնել գագաթնաժողովին մասնակցելու համար:

Վարչապետի խոսքերով Վրաստանը այն երկրներից է, որից Անտիգուա և Բարբուդան սովորելու շատ բան ունի:

«ՈՒրախ եմ, որ սկսվել սկիզբ են առել մեր երկրների միջև հարաբերությունները: Մեզ համար Վրաստանը օրինակելի է տարբեր ոլորտներում: Սպասում ենք, որ մեր կապերը գնալով կխորանան, ինչպես նաև անհամբեր սպասում եմ Վրաստան այցելությանը»,-ասել է վարչապետը:

Իր հերթին արդարադատության նախարարը, Գաստոն Բրաունին հրավիրել է ամռանը Վրաստանում կայանալիք «բաց կառավարման գործընկերություն» գագաթնաժողովին մասնակցելու համար:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու համար: Մենք մեծ սիրով կկիսվենք փորձով, որը ունենք՝ ծառայությունների մատուցման և էլեկտրոնային կառավարման տեսանկյունից: Եթե կցանկանաք, մեր նախարարությունը կապահովի ձեր ծրագրավորողներին էլեկտրոնային կառավարման կուրս անցնելու գործընթացը»,-ասել է Թեա Ծուլուկիանին: