Թեա Ծուլուկիանին հանդիպել է ՀԻԻԱ «Ստեղծագործող Վրաստանի» ղեկավարության հետ
Թեա Ծուլուկիանին հանդիպել է ՀԻԻԱ «Ստեղծագործող Վրաստանի» ղեկավարության հետ

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին շարունակում է հանդիպումները նախարարության կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների հետ: Այս անգամ հանդիպումն անց է կացվե ՀԻԻԱ «Ստեղծագործող Վրաստանի» ղեկավարության հետ:

Նախարարը ծանոթացավ կազմակերպության կողմից իրականացրած ու ընթացիկ ծրագրերի հետ: Նախարարը «Ստեղծագործող Վրաստանի» ղեկավարությանը տեղեկացրեց նախարարության տեսլականների մասին և նշեց, որ նախարարության ամենակարևոր ուղղությունը ստեղծագործական գործընթացին աջակցելն է: Ըստ Թեա Ծուլուկիանիի, նախարարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել այս կազմակերպությանը, ընդհանուր նպատակներին հասնելու համար, որոնք, ի վերջո, պետք է արտացոլվեն ստեղծագործական գործընթացի ակտիվացման և ստեղծագործական արդյունաբերության ձևավորման մեջ:

Հանդիպմանը նախանշվել են նախարարության և «Ստեղծագործող Վրաստանի» հետագա համագործակցության հատուկ ծրագրերը: