Թեա Ծուլուկիանին արձակուրդի մեջ է և աշխատանքի կվերադառնա հուլիսի 9-ին. Արդարադատության նախարարություն
Թեա Ծուլուկիանին արձակուրդի մեջ է և աշխատանքի կվերադառնա հուլիսի 9-ին,- այս մասին հայտարարել են Վրաստանի արդարադատության նախարարությունում Ծուլուկիանիի մասին վերջին օրերին ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից հնչեցված հարցերին ի պատասխան:
Նախարարությունում մեկնաբանում են, որ Թեա Ծուլուկիանին արձակուրդում է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համաձայնությամբ:
«Վերջին օրերին ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերին ի պատասխան, Վրաստանի արդարադատության նախարարությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համաձայնությամբ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին արձակուրդում է իր երեխայի և ամուսնու հետ և նախարարություն կվերադառնա հուլիսի 9-ին: Արձակուրդի հարցը դեռևս մի քանի ամիս առաջ համաձայնեցված էր վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ՝ նախարար հուլիս-օգոստոսի ծանրաբեռնված գրաֆիկից ելնելով:
Արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրը, հուլիսի 9-ին, 14:00-ին, նախարարը Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրիում բացելու է հանրային կենտրոն»,- ասվում է արդարադատության նախարարության հայտարարությունում: