Թեա Ախվլեդիանին հեռակա հանդիպում է ունեցել Ժնևյան բանակցությունների համանախագահ, Անիկա Սոդերի հետ
Թեա Ախվլեդիանին հեռակա հանդիպում է ունեցել Ժնևյան բանակցությունների համանախագահ, Անիկա Սոդերի հետ

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար, Թեա Ախվլեդիանին հեռակա հանդիպում է ունեցել, Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի Շվեդիայի նախագահության հատուկ ներկայացուցիչ, Ժնևյան բանակցությունների նորանշանակ համանախագահ, Անիկա Սոդերի հետ:

Պետնախարարի մամուլի ծառայության հաղորդմամբ, Թեա Ախվլեդիանին վերանայել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող մարդասիրական և իրավական իրավիճակը: Նրա կողմից հատուկ ուշադրություն է դարձվել, բռնազավթված գծի երկարատև փակման արդյունքում, բռնազավթված  Ախալգորիի շրջանում ստեղծված մարդասիրական ճգնաժամի վրա, որն արդեն խլել է 16 մարդու կյանք: Թեա Ախվլեդիանին կրկին բարձրացրել է ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիների, այդ թվում ՝ Զազա Գախելաձեի, Գենադի Բեստաևի և Իրակլի Բեբուայի անհապաղ ազատ արձակման հարցը: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային գործընկերների և Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների ակտիվ ներգրավման և Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են Ժնևի միջազգային բանակցությունների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է առաջընթաց գրանցել օրակարգային հարցերի, այդ թվում նաև զուտ մարդասիրական հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ, արտահայտվել է Գալիում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման և Էրգնեթիի մեխանիզմների անվերապահ վերականգնման հույսը, ինչը կնպաստի տեղում կայունության և անվտանգության պահպանմանը:

Մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման զգալի մասը նվիրված էր Վրաստանի հաշտեցման և ներգրավման քաղաքականությանը և «Քայլ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնության իրականացմանը: Պետնախարարը նորանշանակ համանախագահին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել այդ կապակցությամբ արդեն ձեռնարկված և ծրագրված քայլերի վերաբերյալ: Իր հերթին, ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Վրաստանի կառավարության ջանքերը և խոստացել լիակատար աջակցություն ցուցաբերել վրացական կողմին խաղաղ գործընթացում: Կողմերը հետագայում պայմանավորվել են ավելի սերտ համագործակցության մասին: