Թեա Ախվլեդիանին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ
Վերաինտեգրման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջիի հետ։
Պետական նախարարն դիվանագետին ներկայացրել է իր գրասենյակի մանդատը, առաջնահերթությունները և նպատակները։ Թեա Ախվլեդիանին անդրադարձել է գրասենյակի աշխատանքին ինչպես վերաինտեգրման և ներգրավվածության, այնպես էլ քաղաքացիական հավասարության և ինտեգրացիայի քաղաքականության ուղղություններով։ Նա խոսել է այն ջանքերի մասին, որոնք գործադրվում են Վրաստանի կառավարության կողմից՝ վստահության վերականգնման, խաղաղության կառուցման, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների աջակցության և միջմշակութային երկխոսության խթանման նպատակով։
Իր հերթին, հյուրերը շնորհակալություն են հայտնել պետական նախարարին՝ սպառիչ տեղեկատվության տրամադրման համար։
Ընդգծվել է Վրաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերության կարևորությունը տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման համար։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի Հանրապետության դեսպանը Վրաստանում Ալի Օրբեյը և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Թուրքիայում Արչիլ Կալանդիան։