Թեա Ախվլեդիանին Ղիզիլաջլո և Ծոփի գյուղերի առաջին դասարանցիներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Թեա Ախվլեդիանին Ղիզիլաջլո և Ծոփի գյուղերի առաջին դասարանցիներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին այցելել է Մառնեուլիի մունիցիպալիտետի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներով խիտ բնակեցված գյուղեր։

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակից հայտնում են, որ Թեա Ախվլեդիանին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է Ղիզիլաջլո և Ծոփի գյուղի աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին։

Ըստ նրանց հաղորդագրության՝ պետնախարարը դիմել է աշակերտներին և հավաքված համայնքին և նրանց մաղթել հաջող ուսումնական տարի։

Թեա Ախվլեդիանին կենտրոնացել է քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման գործընթացում որակյալ կրթության ապահովման կարևորության վրա։ Պետնախարարը ստուգել է Ղիզիլաջլո գյուղի վերականգնված ադրբեջանալեզու դպրոցների և Ծոփի գյուղի հայ-ադրբեջանական ինտեգրված նորակառույց հանրակրթական դպրոցների ենթակառուցվածքը, զրուցել աշակերտների և ծնողների հետ։

«Վրաստանի կառավարության կողմից ժամանակակից չափանիշներին համապատասխան իրականացվող միջոցառումները և նոր ուսումնական տարվա համար Քվեմո Քարթլիի մարզում ստեղծված կրթական ենթակառուցվածքը տպավորիչ են, ինչն ինքնին կնպաստի կրթության որակի բարձրացմանը և լավագույն ուսումնական միջավայրի ստեղծմանը: Սա, միևնույն ժամանակ, արձագանքում է մեր երկրի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ​​քաղաքականության շրջանակներում սահմանված խնդիրներին ու առաջնահերթություններին` ի շահ մեր երիտասարդության և ապահովելու հաջող ապագա: Ուրախ եմ, որ այսօր Մառնեուլիի մունիցիպալիտետում ինձ հնարավորություն ընձեռվեց շնորհավորելու ողջ Վրաստանին և հատկապես Ղիզիլաջլո և Ծոֆի գյուղերի առաջին դասարանցիներին, ովքեր սկսում են իրենց կյանքի կարևորագույն փուլը»,- ասել է պետնախարարը։

Ուսումնական գործընթացի սկիզբը նշանավորվել է հանդիսավոր միջոցառմամբ, դպրոցներում հնչել է Վրաստանի պետական ​​օրհներգը։

Միջոցառումներին ներկա են եղել կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին, Մառնեուլի-Գարդաբնիի մեծամասնության պատգամավոր Զաուր Դարգալին և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: