Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հզորացումն ամենամասշտաբայինն է 2003 թվականին Իրաքում պատերազմի մեկնարկից ի վեր. այս մասին տեղեկություն է տարածում «Wall Street Journal»-ը։
Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ-ը պատրաստ է միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, սակայն նախագահ Թրամփը դեռ որոշում չի կայացրել՝ արդյոք կտա հարվածների հրաման։
ԱՄՆ-ը տարածաշրջան է ուղարկել տասնյակ ինքնաթիռներ և մի քանի ավիակիրներ։ Կործանիչների թվում են F-16, F-22 և F-35 մոդելները։
Ամերիկյան ռազմական ուժերի հզորացումը հնարավորություն է տալիս իրականացնել շատ ավելի տևական արշավ, քան անցյալ տարվա հունիսին՝ իսրայելա-իրանական պատերազմի ժամանակ, B-2 տիպի ռմբակոծիչներով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածն էր։