The Times of Israel. Պայթյուն Ամստերդամի հրեական դպրոցի մոտ
The Times of Israel. Պայթյուն Ամստերդամի հրեական դպրոցի մոտ

Ամստերդամի հրեական դպրոցի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որը վնասել է դպրոցի շենքը։ Այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ամստերդամի քաղաքապետը միջադեպը համարում է հրեական համայնքի դեմ ուղղված կանխամտածված հարձակում։

Times of Israel-ի փոխանցմամբ՝ ծայրահեղական խմբավորումը ստանձնել է հրեական դպրոցի վրա հարձակման պատասխանատվությունը։ Նորաստեղծ ծայրահեղական խմբավորումը վերջին օրերին կապված է եղել մի քանի այլ հարձակումների հետ։

Քաղաքապետի խոսքով՝ պայթյունը հրդեհ է առաջացրել։ Շենքը թեթևակի վնասվել է։

Times of Israel-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հոլանդական ոստիկանությունը հայտարարել է, որ չորս մարդ ձերբակալվել է Ռոտերդամի սինագոգի մոտ պայթյուն կազմակերպելու կասկածանքով։