The Times - Բրիտանիան «Վագներ» ռազմական ընկերությանը կավելացնի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում 
The Times - Բրիտանիան «Վագներ» ռազմական ընկերությանը կավելացնի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում 

Մեծ Բրիտանիան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում կավելացնի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, հայտնում է The Times-ը։

Հրատարակության համաձայն՝ բրիտանական կառավարությունից աղբյուրը հաստատել է, որ երկամսյա իրավական նախապատրաստությունից հետո խմբի ընդգրկումն ահաբեկչական ցուցակում անխուսափելի է, և դա տեղի կունենա մի քանի շաբաթից։

Ինչպես գրում է The Times-ը, բրիտանական կողմի հիշյալ որոշումը քրեական հանցագործություն է համարում «Վագներ» խմբավորման հանդիպումներին մասնակցելը, նրան աջակցելը կամ խմբավորման տարբերանշանը հանրության առաջ կրելը, ինչը կհանգեցնի ֆինանսական պատժամիջոցների և այլ պատիժների։

Անցյալ ամիս Եվրամիությունը պատժամիջոցների ցանկում ավելացրել է ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը։ Շվեյցարիան շուտով միացավ Եվրամիության որոշմանը։