The Guardian. Եվրոպայում բնական գազի գները բարձրացել են 35%-ով
Եվրոպայում բնական գազի գինը բարձրացել է 35%-ով։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Բնական գազի գնի աճը պայմանավորված է Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներով։
The Guardian-ը գրում է, որ աճում է անորոշությունը այն մասին, թե ինչպես կազդի Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը էներգամատակարարման վրա, քանի որ այսօր առավոտյան՝ Իրանի ամենամեծ բնական գազի հանքավայրի վրա հարձակումից մեկ օր անց, հարձակումներ են գրանցվել Կատարում և Քուվեյթում։
Պատերազմի սկսվելուց ի վեր Եվրոպայում գազի գները աճել են 60%-ով։