«The Guardian». Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Ղազա քաղաքի վրա
FILE - Palestinians inspect the rubble of the Yassin Mosque destroyed after it was hit by an Israeli airstrike at Shati refugee camp in Gaza City, early Monday, Oct. 9, 2023. (AP Photo/Adel Hana, File)
Իսրայելը ավիահարված է հասցրել Ղազա քաղաքի վրա, հաղորդում է «Guardian»-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իսրայելը հասցրել է առնվազն երեք ավիահարված։ Հարվածները ուղղված են եղել Գազայի հյուսիսային հատվածին՝ ամենամեծ, դեռևս գործող հիվանդանոցի մոտ։
Իսրայելի պաշտպանության ուժերը դեռևս հայտարարություն չեն արել այս հարցի վերաբերյալ։
Տեղեկատվության համար՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է պաշտպանության ուժերին «անհապաղ և հզոր հարվածներ հասցնել Ղազայի հատվածին»։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս որոշումը կայացվել է Համասի կողմից հրադադարի պայմանների ևս մեկ խախտման պատճառով։ Իսրայելը պնդում է, որ Համասը հետաձգում է զոհված պատանդների մարմինների հանձնումը։