«The Guardian» - Արեւմուտքը պատրաստվում է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ցանկացած գործիք կիրառի, այդ թվում՝ միջուկային սպառնալիքները եւ կիբեր հարձակումները՝ ի պատասխան Ուկրաինայի հակահարձակման
«The Guardian» - Արեւմուտքը պատրաստվում է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ցանկացած գործիք կիրառի, այդ թվում՝ միջուկային սպառնալիքները եւ կիբեր հարձակումները՝ ի պատասխան Ուկրաինայի հակահարձակման

Արևմուտքը պատրաստվում է, որ ի պատասխան Ուկրաինայի հակահարձակման՝ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում կկիրառի ցանկացած գործիք, այդ թվում՝ միջուկային սպառնալիքներ և կիբեր հարձակումներ, հայտնում է «The Guardian»-ը։

Հրատարակության համաձայն՝ բրիտանացի պաշտոնյաները Ճապոնիայում G7-ի արտգործնախարարների գագաթնաժողովում ասել են, որ ակնկալում են Ռուսաստանի պատասխանը, և որ գործընկերները «պետք է պատրաստ լինեն» ծայրահեղ մարտավարության։

Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն անցյալ ամիս հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հակահարված տալ Ուկրաինային, և որ Ռուսաստանը կօգտագործի «բացարձակապես ցանկացած զենք», եթե Կիևը փորձի ետ գրավել Ղրիմը։

«Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունը միավորել է G7-ի նախարարներին, ովքեր երկժամյա հանդիպումից հետո հայտարարություն են տարածել՝ դատապարտելով սպառնալիքը և քննադատելով Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Պուտինի ծրագիրը»,- գրում է The Guardian-ը։