«The Economist» – Ռամզան Կադիրովը չի ցանկանում չեչեններին ուղարկել ռուս-ուկրաինական պատերազմին

19:56, 12.08.2026

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը չի ցանկանում չեչեններին ուղարկել ռուս-ուկրաինական պատերազմին։ Այս մասին հաղորդում է «Economist»-ը։

Հրապարակման հետ զրույցում չեչեն առաջնորդին մոտ կանգնած անձը նշում է, որ չնայած Կադիրովի բարձրաձայն հայտարարություններին, որ նա աջակցում է «Գերագույն գլխավոր հրամանատար» Վլադիմիր Պուտինի կուրսին, իրականում նա փորձում է խուսափել չեչեններին զանգվածաբար ուղարկելուց Ուկրաինայում ընթացող պատերազմին։

«Անկախ նրանից, թե ինչ շահեր ունի Մոսկվան Ուկրաինայում, մենք անսահման հեռու ենք դրանցից։ Չնայած այն հանգամանքին, որ Ռամզան Կադիրովն իրեն անվանում է «Պուտինի հետևակային», նա «հիանալի հասկանում է իրավիճակը» և չի ցանկանում զոհաբերել հանրապետության բնակչությունը «ռուսական աշխարհի» համար, ասել է աղբյուրը The Economist-ին։

Հրապարակումը նշում է, որ մինչ օրս Ռամզան Կադիրովին հաջողվել է խուսափել Չեչնիայում պարտադիր զորահավաքից, ինչը ամրապնդել է նրա՝ որպես «ազգի հոր» կերպարը։ Բացի այդ, The Economist-ը գրում է, որ Կադիրովը ուկրաինական պատերազմն օգտագործում է որպես ճնշման մի տեսակ գործիք՝ իր համար անցանկալի համարվողներին ուժով ռազմաճակատ ուղարկելու համար։

Այս տարվա ապրիլին Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ Չեչնիան պատրաստ է ռազմաճակատ ուղարկել 70,000 զինվորի։ Պատերազմի սկզբից մինչև հուլիս ուկրաինական պատերազմում զոհվել է 539 չեչեն։

Նմանատիպ