«Թբիլիսոբայի» տոնի կապակցությամբ միջոցառումները անց են կացվելու մայրաքաղաքի հինգ շրջանում
«Թբիլիսոբա 2018»-ի շրջանակներում ծրագրված միջոցառումները անց են կացվելու մայրաքաղաքի հինգ շրջանում:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին զրուցել է «Թբիլիսոբա 2018»-ի շրջանակներում, հոկտեմբերի 6-ին և 7-ին ծրագրվող միջոցառումների մասին: Կախա Կալաձեի հայտարարությամբ, մշակութա – զվարճալի միջոցառումները Թբիլիսիում տևելու են երկու օր և անց են կացվելու՝ Դեդա Էնայի և Ռիղեի այգիներում, առաջին հանրապետության հրապարակում, Եվրոպայի հրապարակում և Լեղվթախևիում:
«Միջոցառումները, որոնք տեղի են ունենալու մայրաքաղաքում, «Թբիլիսոբա 2018»-ի շրջանակներում հոկտեմբերի 6-7-ին լինելու են բավականին հագեցած: Հոկտեմբերի 6-ին Եվրոպայի հրապարակում կայանալու է Թբիլիսյան Վոդեվիլների պրեմիերան, որին մասնակցելու են վրաց բեմի աստղերը: Բեմում կենդանանալու է մուլտիէթնիկ Թբիլիսին: Հատուկ կանգնեցրած բեմում տեղի է ունենալու նաև համերգ»,-հայտարարել է Կախա կալաձեն:
Նրա խոսքերով, Հոկտեմբերի 7-ին, Կոնկայի տարածքում բացվելու է Ռևազ Լաղիձեի կիսանդրին և տեղի է ունենալու «վրացական ձայների» համերգը: Իսկ հանրապետության հրապարակում տեղի է ունենալու պատվավոր Թբիլիսեցու պարգևատրման արարողությունը և գալա համերգը, որը նույնպես նվիրվելու է Ռևազ Լաղիձեի ստեղծագործությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan