Թբիլիսոբան տեղի է ունենալու հոկտեմբերի 6-ին և 7-ին,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:
Կախա Կալաձեի հայտարարությամբ, Թբիլիսոբա տոնը այսուհետ կտոնվի հոկտեմբերի առաջին շաբաթ-կիրակի օրերին:
Նրա խոսքերով քաղաքապետարանին բազմաթիվ անգամ դիմել են զբոսաշրջային ընկերությունները, Թբիլիսոբայի տոնի ամսաթիվը նշելու համար, քանզի զբոսաշրջիների կողմից այս տոնի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն:
«Ցանկանում եմ ասել, որ Թբիլիսոբան գալիք տարիներին տոնելու ենք հոկտեմբերի առաջին շաբաթ-կիրակի օրերին: Սա շատ լավ կլինի զբոսաշրջային ընկերությունների համար, քանզի նրանք նախապես կգիտենան օրը և կպատրաստվեն դրա համար»,-հայտարարել է Կախա Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan