Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դեմաց անցկացվել է բողոքի ցույց (ֆոտո)
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դեմաց անցկացվել է բողոքի ցույց (ֆոտո)

Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դեմաց անցկացվել է բողոքի ցույց: Հավաքվածները խորհրդարանի մոտ տեղադրված ցանկապատի վրա փակցրել են պաստառներ և վերանորոգման աշխատանքների պատճառով բողոքել օրենսդրական մարմնի դիմաց տարածքը ցանկապատելու դեմ:

Ցուցարարների գնահատմամբ, իշխանությունը վախենում է ցույցերից և խորհրդարանի հարակից տարածքում ենթակառուցվածքային աշխատանքներ սկսելու նպատակը հենց օրենսդրական մարմնի առջև բողոքի ցույցերի կասեցումն է:

Քաղաքացիների հետ միասին խորհրդարանի մոտ էին գտնվում ընդդիմության կուսակցությունների ներկայացուցիչները:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի այսօրվա կառավարության նիստին հայտարարել էր, որ քաղաքապետարանը խորհրդանի շենքի առջև սկսում է վերանորոգման աշխատանքներ: