Թբիլիսիում, խորհրդարանի շենքի առջև անցկացված բողոքի ցույցին ձերբակալվել է 37 անձ
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի առջև անցկացված բողոքի ցույցին ձերբակալվել է 37 անձ

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, նոյեմբերի 18-ին, խորհրդարանի շենքի առջև անցկացված բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 37 անձ:

«Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին անհնազանդություն) և 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով հաշվի առնված իրավախախտումների համար ձերբակալվել է 37 անձ:

Երեկ, Ռուսթավելու պողոտայում տուժել է ցույցի 4 մասնակից և երկու իրավապահ: Տուժածները բժշակական հաստատություններում անցել են համապատասխան հետազոտություններ»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: