Թբիլիսիում վաղը կբացվի Վրաստան-Բելառուս բիզնես ֆորումը
Թբիլիսիում վաղը կբացվի Վրաստան-Բելառուս բիզնես ֆորումը

Վրաստանի և Բելառուսի առևտրա-արդյունաբերական պալատների նախաձեռնությամբ, վաղը Courtyard Marriott հյուրանոցում կանցկացվի Վրաստան-Բելառուս բիզնես ֆորում: Բիզնես-պատվիրակությունը Վրաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցի շրջանակներում:

Բիզնես ֆորումը կբացեն Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ Միխաիլ Ռուսը, Վրաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանին և Բելառուսի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Ուլախովիչը:

Ֆորումի շրջանակներում նախատեսված է Մինսկ քաղաքի բիզնես-սեկտորի և քաղաքային գործադիր կոմիտեի ներկայացուցիչների հանդիպումը վրացական սեկտորային ընկերությունների հետ և կանցկացվի բելառուսական ապրանքի ցուցահանդես:

Վրաստանի առևտրա-արդյունաբերական պալատի տեղեկությամբ, միջոցառմանը մասնակցում է շուրջ 100 բելառուսական ընկերություն:

Բացման միջոցառումից և երկկողմ հանդիպումներից բացի, ֆորումի շրջանակներում վրաց և բելառուսական ընկերությունների միջև կնքվելու է 29 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 9 միլիոն լարի: