Թբիլիսիում թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալվել է Գերմանիայի քաղաքացի
Թբիլիսիում թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալվել է Գերմանիայի քաղաքացի

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-որոնողական և քննչական միջոցառումների արդյունքում, թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալել են Գերմանիայի քաղաքացու: Մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 8-ից 20 տարով կամ ցմահ ազատազրկում:

Այս մասին նախարարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Մամուկա Ճելիձեն:

«Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվածի բնակարանը խուզարկելու ժամանակ հայտնաբերել են, 2644 հաբ «էքստազ», 323 հաբ «սուբոտեքս», 400 գրամ կոկաին, մոտ մեկ կիլոգրամ «ՄԴՄ» և 200 գրամ ամֆետամին թմրանյութ:

Հետաքննությունը իրականացվում է մեծ քանակությամբ թմրամիջոցների գնում-պահպանում փաստով»,-նշել է Մամուկա Ճելիձեն: