Թբիլիսիում թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալված Գերմանիայի քաղաքացին ազգությամբ վրացի է

13:57, 03.04.2018

Վրաստանում թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալված Գերմանիայի քաղաքացին ազգությամբ վրացի՝ Լաշա Աբզիանիձեն է:

Առաջին ալիքի լրատվությամբ, Լաշա Աբզիանիձեն արդեն մի քանի տարի է բնակվում է Գերմանիայում:

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, օպերատիվ-որոնողական և հետաքննչական միջոցառումների արդյունքում, Լաշա Աբզիանիձեին ձերբակալել են Թբիլիսիում:

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Մամուկա Ճելիձեի հայտարարությամբ, մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 8-ից 20 տարով կամ ցմահ ազատազրկում:

 

Նմանատիպ