Թբիլիսիում տեղի ունեցավ հանդիպում «Վրաստանի էթնիկ բազմազանությունը. պատմական և ժամանակակից հեռանկարներ» թեմայով

13:30, 23.01.2026

Թբիլիսիում կայացել է հանդիպում «Էթնիկ բազմազանությունը Վրաստանում. պատմական և ժամանակակից դիտանկյուն» թեմայով, որը նվիրված էր էթնիկ խմբերի փոխհարաբերություններին և քաղաքացիական ինտեգրման հարցերին։

Միջոցառման կազմակերպիչների տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Թբիլիսիի պետական համալսարանի վրացի ուսանողները, ինչպես նաև «1+4» ծրագրի շրջանակում սովորող հայ, ադրբեջանցի և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ ուսանողներ։

Մասնակիցներն ներկայացրել են զեկուցումներ և շնորհանդեսներ՝ նվիրված էթնիկ փոքրամասնությունների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և ժամանակակից կյանքի իրողություններին։

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ միջոցառումը անցկացվել է «Նոր սերունդը առաջընթացի համար» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող նախագծի շրջանակում, որն իրականացվում է Երիտասարդության գործակալության աջակցությամբ։ Նախագծի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների քաղաքացիական ինտեգրման մակարդակն ու կրթական հնարավորությունները։

Նմանատիպ