Երեկ ուշ գիշերին, Թբիլիսիում՝ Լոմթաթիձեի փողոցում տեղի է ունեցել սպանություն:
Սպանվել է միջին տարիքի տղամարդ: Տարածված լրատվությամբ հարևանները լսել են մի քանի կրակոցի ձայն:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը նշանակում է կանխամտածված սպանություն և զենքի անօրեն գնում-պահպանում-կրում:
Հեղինակ -
Edgar Barsegyan