Թբիլիսիում ծրագրվում է կառուցել նոր ճոպանուղիներ: Ինչպես Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին, այս փուլում ընտրված է երեք առեալ, որտեղ հնարավոր է կառուցվեն ճոպանուղիները: Կալաձեի խոսքով, դրանք են՝ Սամգորի-Վազիսուբանի, Ախմետելի- Թեմքա և Սամեբա – Մախաթայի սարը: Նրա լրատվությամբ, թե որտեղ կկառուցվի առաջին ճոպանուղին, դա հայտնի կդառնա տեխնիկական-տնտեսական հետազոտությունից հետո, որին հարկավոր է հինգ ամիս:
«Հետազոտության արդյունքում հաստատվել է, որ գոյություն ունի երեք հետաքրքիր ուղղություն, դրան են՝ Սամգորի-Վազիսուբանի, Ախմետելի- Թեմքա և Սամեբա – Մախաթայի սարը: Համապատասխանաբար անհրաժեշտ է անց կացնել տեխնիկական-տնտեսական հետազոտություն: Ծախսվելու է մոտ 750 հազար լարի և այն տևելու է հինգ ամիս: Հենց դրանից հետո հայտնի կդառնա, թե որ ուղղությունն է հետաքրքիր: Որոշումը կընդունվի 5 ամիս անց: երեք ուղղությամբ էլ տեղաշարժվելու են մեծ քանակությամբ մարդիկ և համոզված ենք, որ նախագծի իրականացման դեպքում դա լինելու է այնպիսի հնարավորություն, ինչպիսիք են մետրոն, ավտոբուսները և երթուղային տաքսիները: