Թբիլիսիում տարածքային-ժամային կայանման կարգը գործելու է հուլիսի մեկից
Թբիլիսիում տարածքային-ժամային կայանման կարգը գործելու է հուլիսի մեկից

 

Թբիլիսիում տարածքային-ժամային կայանման կարգը, սկզբնական փուլում պիլոտային տեսքով, մի քանի փողոցներում գործելու է հուլիսի մեկից,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին:

Ինչպես նշել է Կալաձեն, նոր կայանման կարգը սակրեբուլոյին քննարկման և հաստատման համար ուղարկվելու է մոտ ապագայում, իսկ առաջին տարածքային կայանատեղին օգտագործվելու է Կոտե Ափխազիի փողոցին (նախկին Լեսելիձեի փողոց):

«Բոլորս լավ գիտենք, որ Թբիլիսիում գոյություն ունեն բազմաթիվ մարտահրավերներ և յուրաքանչյուր խնդրի լուծումը իմ և իմ թիմի համար շատ կարևոր է: Անում ենք հնարավորինս, որ Թբիլիսիում լուծենք բոլոր խնդիրները: Խնդիրներից մեկը կապված է տրանսպորտային միջոցների կողմից օդի ախտոտումը և խցանումների աճը, սա հիմնախնդիր է, որը հնարավոր չի լուծել մեկ ակընթարթում, սակայն մեր ճիշտ քաղաքականությամբ մեզ կհաջողվի լուծել այդ խնդիրը»,-հայտարարել է Կալաձեն:

Նրա խոսքերով օդի աղտոտման ցուցանիշը հասել է իր գագաթնակետին, քանզի Թբիլիսիում տեղաշարժվում է մոտ 500000 ավտոմեքենա:

Կախա կալաձեի խոսքերով, մունիցիպալիտետի քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականությունը նպատակ ունի քաղաքում նվազեցնել մեքենաների քանակը և ավելացնել մունիցիպալ տրանսպորտի քանակը:

Քաղաքապետի խոսքերով նման կայանման համակարգ գործում է Եվրոպայի բոլոր զարգացած քաղաքներում: