Թբիլիսիում սպանության փորձի համար մեկ անձ ձերբակալվել է
Թբիլիսիում սպանության փորձի համար մեկ անձ ձերբակալվել է

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Հին Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները՝ «թեժ հետքի» վրա իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են 2004 թ. ծնված Ա.Գ.-ին։

ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցանքը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում՝ Վերու այգու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սառը զենքով վնասվածքներ է հասցրել 2004 թ. ծնված Գ.Վ.-ին և 2006 թ. ծնված Ս.Վ.-ին՝ պարանոցի և կողի հատվածներում։ Դեպքից հետո մեղադրյալը փախել է դեպքի վայրից։

Վիրավորները տեղափոխվել են կլինիկա՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով», – նշված է հաղորդագրությունում։