Թբիլիսիում, Շատիլիի փողոցում տեղի է ունեցել սպանություն:
Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, այսօր վաղ առավոտյան, Թեմքա թաղամասում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի: Նախնական տեղեկություններով նա մահացել է սառը զենքից ստացած վնասվածքներից:
«Մահացածի ինքնությունը հաստատված է, նա 1997 թ. ծնված Ա.Ն. է: Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտը անց է կացնում ինտենսիվ օպերատիվ-քննչական գործողություններ: Դեպքի վայրում աշխատում են քրեագետները: Այս պահին հարցաքննվում են մահացածի ընտանիքի անդամները»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն):
Հեղինակ -
Edgar Barsegyan