Թբիլիսիում շարունակվելու է շինությունների պատերի վրա փողոցային նկարչության գործընթացը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, մայրաքաղաքի մշակույթի քաղաքային ծառայության ղեկավար Սոփո Խունծարիային պարտադրել է, ճարտարապետության ծառայության հետ միասին առանձնացնել վայրեր, շինություններ, պատեր, կամուրջներ, ստորգետնյա անցումներ, որոնց վրա նկարելու են «Սթրիտ Արտ»-ի ներկայացուցիչները:
Ինչպես Կախա Կալաձեն հայտարարել է այսօրվա կառավարության նիստին, փողոցային մշակույթը ժամանակակից վիզուալ մշակույթի ձևերից մեկն է և այդ ուղղությամբ իրականացրած նախագծերից մեկը ունեցել է հաջողություն:
«Ինչպես գիտեք, «Սթրիտ Արտ»-ը, կամ փողոցային մշակույթը, ժամանակակից վիզուալ մշակույթի ձևերից մեկն է, որը տալիս է ինքնաարտահայտման հնարավորություն: Այդ ուղղությամբ իրականացրել ենք մի նախագծ, որը ասեմ, որ շատ հաջող էր: Ցանկանում եմ պարտադրել մշակույթի քաղաքային ծառայության ղեկավար, տիկին Սոփո Խունծարիային, ճարտարապետության ծառայության հետ միասին առանձնացնել վայրեր, շինություններ, պատեր, կամուրջներ, ստորգետնյա անցումներ, որոնց վրա նկարելու են «Սթրիտ Արտ»-ի ներկայացուցիչները»,-հայտարարել է Կախա կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan