Թբիլիսիում, պայթյունի հետևանքով տուժած չորս անձանց տեղափոխել են հիվանդանոցներ
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, Գուրամիշվիլու պողոտայում պայթյունի հետևանքով տուժած չորս անձանց տեղափոխել են բժշկական հաստատություններ:
16-հարկանի բնակելի շենքում պայթյունի հետևանքով քանդվել է չորրորդ հարկը և փշրվել դիմացի շենքի ապակիները:
«Նախնական տեղեկությամբ, 16 հարկանի բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել գազի կուտակման հետևանքով, քանդվել է չորրորդ հարկը և փշրվել դիմացի շենքի ապակիները:
Դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են բնակչությանը:
Այս պահի դրությամբ, տուժած չորս անձինք տեղափոխվել են բժշկական հաստատություններ»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: