Թբիլիսիում ոստիկանությունը թմրանյութերի մեղադրանքով ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու և առգրավել մեծ քանակությամբ թմրանյութեր
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել են 1993 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացու։
ՆԳՆ-ի տվյալներով՝ Մթածմինդա զբոսայգու մոտակայքում ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են «Մեֆեդրոն» թմրանյութի առանձնապես մեծ քանակություն՝ մինչև 200 գրամ։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով։
Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի ազատազրկում։