Թբիլիսիում ոստիկանությունը թմրանյութերի մեղադրանքով ձերբակալել է երեք անձի, առգրավել տարբեր տեսակի թմրանյութեր
Թբիլիսիում ոստիկանությունը թմրանյութերի մեղադրանքով ձերբակալել է երեք անձի, առգրավել տարբեր տեսակի թմրանյութեր

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալո, Իսանի-Սամգորի և Գլդանի-Նաձալադևի գլխավոր բաժինների աշխատակիցները ձերբակալել են երեք անձի՝ մեծ և առանձնապես մեծ չափով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և տարածման աջակցման մեղադրանքով։ Ձերբակալվածներից մեկը՝ Գ.Ց.-ն, ծնվել է 2002 թվականին, Լ.Կ.-ն՝ 2007 թվականին, իսկ երրորդը՝ Ն.Հ.-ն, օտարերկրյա քաղաքացի է, ծնված 1985 թվականին։

Իրավապահները ձերբակալվածների անձնական խուզարկության ընթացքում և նրանց մատնանշած վայրերում հայտնաբերել և ապացույցի կարգով առգրավել են տարբեր տեսակի առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցներ, այդ թվում՝ «ալֆա-PVP», «մեթադոն», «մետամֆետամին», «մեֆեդրոն» և «մարիխուանա»։

Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 260-ე քվարտա հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Տեղեկությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։