Թբիլիսիում ոստիկանությունը մեծ քանակությամբ մեթադոն է առգրավել, Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել
Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է 1996 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի Կ.Պ.-ին՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով։
Թբիլիսիում ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են «մեթադոն», իսկ նրա տան խուզարկության ժամանակ՝ էլեկտրական կշեռք և թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-րդ քառորդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։