Թբիլիսիում ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել սպանության փորձի մեղադրանքով
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները, «թեժ հետքով» իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, 1998 թվականին ծնված Գ.Խ.-ին ձերբակալել են՝ դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը՝ փոխադարձ վիճաբանության հողի վրա, սառը զենքով մարմնական վնասվածքներ է հասցրել 2000 թվականին ծնված Ի.Դ.-ին՝ կրծքավանդակի և որովայնի հատվածում, ապա դիմել է փախուստի։ Վիրավոր տղամարդը տեղափոխվել է բժշկական հաստատություն։
Իրավապահները Գ.Խ.-ին ձերբակալել են դեպքի վայրից չհեռացած ժամանակ։ Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։