Թբիլիսիում ոստիկանությունը կես կիլոգրամից ավելի կոկաին է առգրավել, մեկ անձ ձերբակալվել է
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության գլխավոր քննչական վարչության աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով։
ՆԳ նախարարության հաղորդմամբ, քրեական գործով իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալի տան մոտ գտնվող թաքստոցից որպես ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափի՝ կես կիլոգրամից ավելի «կոկաին» թմրանյութ։
Ոստիկանությունը տղամարդուն ձերբակալել է որպես կասկածյալ։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։