Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի՝ ընտանիքի անդամին սպառնալու և բռնություն գործադրելու մեղադրանքով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1981 թվականին ծնված, նախկինում դատապարտված Զ.Դ.-ին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը մեղադրվում է ընտանիքի անդամի նկատմամբ սպառնալիքի, հարկադրանքի, ինչպես նաև թմրամիջոցի և հրազենի ապօրինի ձեռքբերման և պահման մեջ։
«Հանցագործությունը նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Զ.Դ.-ն իր ընկերուհուն՝ 1992 թվականին ծնված Թ.Ծ.-ին, վիրավորել է խոսքով, կիրառել է ֆիզիկական բռնություն և սպառնացել նրան սպանությամբ։
Իրավապահները կատարված քննչական գործողությունների արդյունքում Զ.Դ.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ։ Ոստիկանությունը նրա անձնական իրերի, բնակարանի և ավտոտնակի խուզարկությամբ ապացույցների տեսքով առգրավել է «ալֆա-PVP» տեսակի թմրամիջոց, հրազեն, ձեռքի նռնակ, պահունակ և 5 փամփուշտ։
Քննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-պրիմա 150-րդ, 11-պրիմա 151-րդ, 260-րդ և 236-րդ հոդվածներով», – ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։