Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է բնակելի շենքից գողության փորձի համար մեկ անձի
ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, գողության փորձի մեղադրանքով ձերբակալվել է 1990 թվականին ծնված, բազմակի դատվածությամբ Շ.Չ.-ն։ Հանցագործությունը պատժվում է մինչև յոթ տարի ազատազրկմամբ։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը փորձել է ապօրինի մուտք գործել ուրիշի տուն՝ գողության նպատակով, սակայն չի կարողացել իրականացնել իր մտադրությունը և փախել է դեպքի վայրից։
Դեպքի առթիվ իրականացված քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես մեղադրյալ ձերբակալել են Շ.Չ.-ին, որը նաև բացահայտվել է տարբեր ժամանակներում 3 տների գողության փաստով։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-177-րդ հոդվածի հատկանիշներով», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։