Թբիլիսիում, Օրբելիանի փողոցում սպանություն է տեղի ունեցել
Թբիլիսիում, Օրբելիանի փողոցում սպանություն է տեղի ունեցել

Թբիլիսիում, Օրբելիանի փողոցում սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Վրաստանի ՆԳՆ-ից։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է դիտավորությամբ սպանությանը։

Տեղում կատարվում են քննչական գործողություններ։