Թբիլիսիում նոր տարվա գիշերը կլինի առանց տեղումների եղանակ
Թբիլիսիում նոր տարվա գիշերը կլինի առանց տեղումների եղանակ

Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, այսօր դեկտեմբերի 31-ին, ինչպես նաև հունվարի 1-ին և 2-ին արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, իսկ լեռնային շրջաններում ձյուն։ Արևելյան Վրաստանում փոքր տեղումներ են սպասվում առանձին շրջաններում։ Օդի ջերմաստիճանը լինելու է +8 +13։

Թբիլիսիում կլինի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը լինելու է +9 +11։

Նոր տարվա գիշերը մայրաքաղաքում վերջին ձյուն տեղացել է 2009 թվականին, երբ ձյան շերտը կազմել էր 3 սանտիմետր։ Բաթումիում ձյուն տեղացել է 1993 թվականին: