Թբիլիսիում, միջավայրի աղտոտման համար, տուգանվել է 4 218 մարդ
Թբիլիսիում, միջավայրի աղտոտման համար, տուգանվել է 4 218 մարդ

«Թբիլսերվիս-գրուպ»-ի հսկիչ ծառայությունը 8-ամսյա աշխատանքի արդյունքում, միջավայրը աղտոտելու համար տուգանել է 4 218 մարդու:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են «Թբիլսերվիս-գրուպում», 4 218 իրավախախտ անձից 1379-ը օտար երկրի քաղաքացի է:

«Թբիլսերվիս-գրուպ»-ի հսկիչ ծառայության հետիոտնային տեսուչները մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են ապրիլի 3-ից:

Պատժամիջոցի քանակը սահմանվում է մնացորդների զանգվածի համաձայն: Մինչև 2 կիլոգարամ աղբի թափելը տուգանվոմ է 80 լարիով, 2 կիլոգրամից ավել՝ 150 լարի: Պատուհանից մինչև երկու կիլոգրամ աղբ գցելու համար սահմանված տուգանքը կազմում է 150 լարի, ավելի շատ մնացորդ թափելու դեպքում՝ 500 լարի: