Թբիլիսիում, Մելիքիշվիլիի պողոտայում գտնվող բնակելի տանը հրդեհ է:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Ներքին գործերի նախարարության՝ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Բնակիչների խոսքով՝ իրենք պայթյունի ձայն են լսել։ Ինչպես ասում են՝ բոլորին հաջողվել է դուրս գալ տնից։
Տեղում աշխատում է հրշեջ-փրկարարական ծառայության յոթ բրիգադ։