Թբիլիսիում, Գիորգի Նադարեիշվիլիի փողոցում հրդեհ է
Թբիլիսիում, Գիորգի Նադարեիշվիլիի փողոցում հրդեհ է

Թբիլիսիում, Գիորգի Նադարեիշվիլիի փողոցում հրդեհ է:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից, հրդեհը բռնկվել է մեկ հարկանի պահեստի շենքում, որտեղ նախնական տեղեկությամբ տեղադրված է փայտանյութ:

Գործակալության լրատվությամբ, հրդեհը տարածվել է մոտ 2000 քառակուսի մետր տարածքով:

Տեղում մոբիլիզացված է 30 հրշեջ-փրկարարական բրիգադ: