Թբիլիսիում մեկ մարդ է ձերբակալվել կանխամտածված սպանության համար
Թբիլիսիում մեկ մարդ է ձերբակալվել կանխամտածված սպանության համար

Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 1966 թվականին ծնված Զ.Թ.-ին ձերբակալել են Թբիլիսիում՝ կանխամտածված սպանության մեղադրանքով։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ալկոհոլի ազդեցության տակ, փոխադարձ վիճաբանության հիման վրա, սառը զենքով մարմնական վնասվածքներ է հասցրել՝ 1957 թվականին ծնված Դ.Ս.-ին, որը տեղում մահացել է։ Զ.Թ.-ն, հետքերը փակելու նպատակով, մահացածի դին տեղափոխել է հանցագործության վայրից և թողել փողոցներից մեկում»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալել են ենթադրյալ հանցագործություն կատարողին։ Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։ Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։